Microsoft-ը գործարկել է OneDrive-ը ողջ աշխարհով

OneDrive arm

Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է օգտագործողներին OneDrive ամպային ծառայությունը՝ նախկին SkyDrive-ը: Ինչպես նախկինում, այն ապահովում է օգտագործողների  ֆոտո, վիդեո և այլ տեսակի ֆայլերի հասանելիություն տարբեր սարքերից մեկ ծառայությամբ:

Բացի դրանից, թարմացված ծառայությունը ստացել է մի շարք նոր ֆունկցիաներ: Նորույթներից է օրինակ լուսանկարների ավտոմատ պահպանումը (Android ՕՀ-ի համար), վիդեոների փոխակերպման ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս պահպանել ֆայլը թեթև ֆորմատով, ինչպես նաև թարմացվել են լուսանկարների դիտման և կիսման ֆունկցիաները:

OneDrive-ի բոլոր օգտագործողները կստանան 7Գբ անվճար ծավալ: Անհրաժեշտության դեպքում օգտագործողները կարող են այն ավելացնել այն՝ հասցնելով 50, 100, 200Գբ-ի: