Nokia-ն կօգնի չկորցնել դրապանակը կամ սմարթֆոնը Treasure Tag սարքի միջոցով

Nokia ընկերությունը ներկայացրել է Treasure Tag սարքը: Այն ամրացվում է թանկարժեք իրերին՝ սմարթֆոն, դրամապանակ, պայուսակ և ծանուցում է Ձեզ, եթե որևէ տեղ մոռացել եք դրանք: Այս մասին տեղեկացնում է Nokia-ն իր պաշտոնական բլոգում:

Treasure Tag

Treasure Tag փոքրիկ՝ 3.1×3.1 սմ չափսով և 13գրամ քաշով սարք է: Այն աշխատում է Nokia Lumia սմարթֆոնների հետ հատուկ հավելվածով: Treasure Tag-ը սմարթֆոնին կապվում է NFC և Bluetooth անլար տեխնոլոգիաներով:

Երբ կապը կորում է երկու սարքերը սկսում են ձայնային ազդանշաններ հնչեցնել: Բացի դրանից քարտեզի վրա կարելի է տեսնել սարքի գտնվելու վայրը:

Մեկ մարտկոցով Treasure Tag-ն աշխատում է կես տարի, որից հետո այն պետք է փոխարինել նորով: Մեկ սմարթֆոնին կարելի է միաժամանակ կցել 4 նման սարք:

Nokia-Treasure-Tag-in-post

Treasure Tag-ը վաճառքի դուրս կգա 2014թ. ապրիլին 30 դոլար արժողությամբ: Nokia-ն չի բացառում, որ հնարավոր է հատուկ հավելված նախագծվի նաև Android և iOS սարքերի համար: