Աշխարհի ամենագերարագ ինքնաթիռի պատուհանների փոխարեն կլինեն էկրաններ (ֆոտոշարք)

Բոստոնյան Spike Aerospace ընկերությունը շարունակում է կիսվել աշխարհի առաջին գերարագ բիզնես-ինքնաթիռ Spike S-512-ի նախագծի մասին տեղեկություններով:

sp1

Հիշեցնենք, որ Spike Aerospace-ը, ուր աշխատում են ինժեներ-կոնստրուկտորներ   Gulfstream, Eclipse և Airbus ընկերություններից, նախագծում են ինքնաթիռ, որը կկարողանա մաքսիմալ արագ թռչել՝ 2160կմ/ժ: Սա նշանակում է, որ Լոս Անջելեսից Տոկիա հնարավոր կլինի հասնել ընդամենը 8 ժամում՝ 14-ից 16 ժամի փոխարեն:

Ինքնաթիռը յուրօրինակ է լինելու նաև իր դիզայնով: Spike Aerospace-ը մտադիր է հրաժարվել իլյումինատորներից և փոխարենը ներդնել էկրաններոն՝ ողջ ինքնաթիռի երկայնքով: Էկրաններից ցուցադրվելու է ռեալ ժամանակով այն, ինչ դրսում է՝ իրական պատկերը:

Էկրանների օգտագործումը հնարավոր կդարձնի նաև հավելյալ ֆունկցիաների օգտագործում: Օրինակ, ուղևորները կկարողանան իջեցնել էկրանի պայծառությունը քնի կամ օրինակ վիդեոնյութերի դիտման ժամանակ:

Ինքնաթիռի երկարությունը կազմելու է 40մ, իսկ թևերի լայնքը՝ 18մ: Այն ունենալու է 18 ուղևորի տեղ և կկարողանա անցնել 7400կմ՝ առանց վերալիցքավորման: Ինքնաթիռի արժեքն է կազմելու 60-80մլն. դոլար: Այն նախատեսվում է գործարկել 2018-ին:

Աղբյուրը՝ gizmag.com