Համացանցում հրապարակվել են HTC-ի նոր սմարթֆոնի լուսանկարները

Համաձայն համացանցում տարածված լուրերի, HTC-ի գալիք M8 դրոշակակիր սմարթֆոնը, հայտնի նաև One+ կամ The All New One անվանումներով, ներկայացվելու է մարտի 25-ին Լոնդոնում:

Եթե ինֆորմացիայի արտահոսքը շարունակվի նույն արագությամբ տարածվել, ապա թայվանական ընկերությունը սմարթֆոնի շնորհանդեսին ոչնչով չի կարողանա զարմացնել:

Այսօր Twitter-ում ՏՏ ոլորտի մասին լուրեր-ասեկոսեներ տարածող հայտնի @evleaks-ը հրապարակել է ապագա սմարթֆոնի ռենդեր-լուսանկարները: Ի տարբերություն նախորդ հրապարակված նկարների՝ սմարթֆոնն այս անգամ պատկերված է նոր գունային կաղապարներով՝ մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն:

HTC The All New One silver

HTC The All New One gold

HTC The All New One dark gray