LG-ն պաշտոնապես ներկայացրել է LG G2 mini սմարթֆոնը

Ինչպես Samsung և HTC ընկերությունները, LG-ն որոշել է կենտրոնացնել ուշադրությունը դրոշակակիրների մինի-տարբերակների վրա: Ընկերությունը MWC-2014 ցուցահանդեսին ներկայացնելու է G2 mini սմարթֆոնը՝ 4,7 դյույմ անկյունագծով և էկրանի 960х540 թույլատրությամբ: Այս մասին նշվում է LG-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

LG G2 Mini

Սարքը համալրված կլինի քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով՝ 1,2 ԳՀց հաճախությամբ կամ  Nvidia Tegra 4i պրոցեսորով՝ 1,7 ԳՀց հաճախությամբ: Երկու դեպքում էլ օպերատիվ հիշողությունը կլինի 1 Գբ, իսկ ներքինը՝ 8 Գբ:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 8 Մպ է, իսկ դիմայինը՝ 1,3: Մարտկոցը 2440 մԱժ է: Նշենք, որ G2 mini-ն աշխատում է Android KitKat 4.4.2 օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ Android.gs