Nexus 7-ն ընդդեմ Galaxy Tab 3 7.0-ի (համեմատություն)

Ո՞ր պլանշետն է ավելի լավը՝ Nexus 7 (2013), թե Galaxy Tab 3 7.0… Առաջին հայացքից  Nexus 7-ն ամեն ինչով ավելի լավն է, քան իր մրցակիցը, սակայն շատ օգտագործողներ առարկում են: Ներկայացնենք մանրամասն վերլուծություն, որը կօգնի կողմնորոշվել այս երկու մոդելների հարցում:

Tablet-battle-Nexus7-Tab370-teaser

Ինչու Nexus 7

1. Nexus-ը պատրաստել է Google-ը, այնպես որ Android-ի ամենանոր տարբերակներն առաջինը հասանելի կդառնան Nexus-ի համար:

2. Էկրանը շատ վառ է, իսկ սենսորային էկրանի ապակին հրաշալի միացված է LCD էկրանին: Եվ էկրանի հետ անփույթ վարվելու դեպքում կարելի է հանգիստ լինել, որ այն չի վնասվի:

3. Պրոցեսորը չի տաքանում աշխատելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ այս պլանշետով խաղում ես ծանր խաղեր:

4. Պրոցեսորն ունի ավելի շատ միջուկներ, սարքն ունի microUSB-պորտ:

5. Գնային առումով այն ավելի թանկ է, ինչն արդարացի է ավելի տարողունակ մարտկոցի դեպքում: Բացի այդ տեսախցիկն ունի լուսարձակում:

Nexus 7 -Galaxy Tab 3 7.0

Ինչու՞ Galaxy Tab 3 7.0

1. Եթե առանց ֆիզիկական կոճակի անհարմարավետ եք զգում, ապա այս պլանշետն ունի շոշափելի կոճակ: Դիզայնը ևս բավական հաջող է:

2. Սենսորի ռեակցիան շատ լավն է և կգոհացնի օգտագործողին. այն շատ արագ է աշխատում և միաժամանակ ճանաչում է մինչև 10 հպում

3. Galaxy Tab 3 7.0-ով կարելի է զանգեր կատարել և ուղարկել SMS:

4. Պլանշետն ունի բավական տարողունակ մարտկոց. այն թույլ է տալիս 7 ժամ անընդմեջ վիդեո դիտել:

5. Եվ վերջապես մեծ առավելություն է SD-քարտի հնարավորությունը, որը թույլ կտա մեծացնել պլանշետի ներքին հիշողությունը:

Աղբյուրը՝ Androidpit.ru