Oral-B-ն նախագծել է «խելացի» ատամի խոզանակ

Oral-B-ն նախագծել է «խելացի» ատամի խոզանակ

Oral-B ընկերությունը կթողարկի «խելացի» ատամի խոզանակ, հաղորդում է Digital Trends-ը: Էլեկտրոնային այս սարքը կկարողանա սինքրոնիզացվել բջջային սարքի հետ Bluetooth անլար տեխնոլոգիայով և ուղարկել տարատեսակ տվյալներ բերանի խոռոչի մաքրության մասին հեռախոսին՝ հատուկ հավելվածի միջոցով:

Oral-B «խելացի» ատամի խոզանակը ֆիքսելու է բոլոր ատամների մաքրության մասին տվյալները ներկառուցված սենսորների միջոցով: Սարքը կարող է ներկայացնել մանրամասն զեկույց ամեն անգամ ատամները մաքրելուց հետո և տեղեկացնել, թե բերանի խոռոչի որ մասն է լավ մաքրվել, որը՝ վատ: Հավաքված ինֆորմացիան էլ հետագայում կարող է օգտնել ատամնաբույժին:

Oral-B

Նշենք, որ նման սարքի նմուշ ներկայացվել էր CES ցուցահանդեսին տարեսկզբում Kolibree սթարտափ ընկերության կողմից: Նրանց խոզանակի արժեքն է 200 դոլար, իսկ Oral-B-ի «խելացի» խոզանակն արժենալու է 300 դոլար: Oral-B-ի նոր սարքը վաճառքի դուրս կգա հունիսին:

Oral-B-ի «խելացի» խոզանակը պաշտոնապես կներկայացվի Mobile World Congress ցուցահանդեսին Բարսելոնայում գալիք շաբաթվա ընթացքում:

Բաժիններ: Գադջեթներ