ԱՄՆ փոստը կթողարկի Սթիվ Ջոբսի դիմանկարով նամականիշներ

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, ԱՄՆ փոստային ծառայությունը մտադիր է թողարկել է նամականիշներ Apple ընկերության հիմնադիր և լեգենդար ղեկավար Սթիվ Ջոբսի դիմանկարով:

Սպասվում է, որ նամականիշների վաճառքը կմեկնարկի 2015-ին: Նամականիշի համար ընտրվել է Սթիվ Ջոբսի ամենահայտնի դիմանկարներից մեկը՝ նկարված 2006-ին Fortune ամսագրի շապիկի համար լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնի կողմից: Այս դիմանկարը հայտնվեց նաև Ուոլտեր Այզեկսոնի հեղինակած՝ Սթիվ Ջոբս բեսթսելեր գրքի շապիկին:

Stive Jobs marka

Նշենք, որ 2011-ին՝ Սթիվ Ջոբսի մահից հետո նամականշներ նրա դիմանկարով թողարկվեցին Վենգրիայում: