Microsoft-ը հանդես է եկել երկու հայտարարությամբ (MWC 2014)

Microsoft-ը հանդես է եկել երկու հայտարարությամբ (MWC 2014)

windows-phone-mwc-2014Բարսելոնայում այսօր մեկնարկած MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ը երկու կարևոր հայտարարություն է արել. նախ հայտնել է, որ այսուհետ ևս 9 ընկերություն կարտադրեն Windows Phone սմարթֆոններ և 2-րդ՝ ընկերությունը խոստանում է Windows ՕՀ-ն դարձնել էլ ավելի լավը:

Վերոհիշյալ 9 ընկերություններն են՝Foxconn, Gionee, JSR, Karbonn, Lava [Xolo], Lenovo, LG, Longcheer և ZTE: Microsoft հայտնել է նաև, որ այսուհետ Windows Phone-ը համատեղելի է լինելու Qualcomm Snapdragon 200 և Snapdragon 400 պրոցեսորների հետ, ինչը թույլ կտա ընկերությանը մրցակցել բյուջետային սեգմենտում Android սմարթֆոնների հետ:

Դե իսկ խոսելով Windows ՕՀ-ի ավելի լավ դառնալու մասին՝ հավանաբար Microsoft-ի փոխնախագահ Ջո Բելֆիորը նկատի ուներ Windows 8.1 Update 1 թարմացումը:

Աղբյուրը՝ gagadget.com