Sony-ն ներկայացրեց իր նոր դրոշակակիր Xperia Z2-ը (MWC 2014)

Sony-ն ներկայացրեց իր նոր դրոշակակիր Xperia Z2-ը (MWC 2014)

Բարսելոնայում մեկնարկած MWC 2014 ցուցահանդեսին Sony-ն ներկայացրեց իր նոր դրոշակակիր սմարթֆոնը՝ Xperia Z2-ը, որն իր նախորդ տարբերակի՝Xperia Z1-ի,  ոչ այնքան շատ մեծ փոփոխություններ կրած նոր սերունդն է:

Սմարթֆոնն ունի է 5.2 դյույմ FullHD էկրան՝ հագեցած IPS մատրիցայով և Live Color լուսադիոդային ֆոնային լուսավորմամբ, ինչի շնորհիվ այն ամենապայծառ սմարթֆոնն է երբևէ՝ ըստ Sony-ի:

Sony Xperia Z2

Սարքի տեխնիկական բնութագիրն է՝ Qualcomm Snapdragon 801՝ 2.3ԳԳց հաճախականությամբ, 3Գբ օպերատիվ հիշողություն, 3200մԱ/Ժ հզորությամբ մարտկոց և ստերեոդինամիկներ, 20Մպ հիմնական ֆոտոխցիկ՝ Exmor-RS մատրիցայով, որը կարողանում է տեսանկարել 4K թույլատրությամբ՝ վայրկյանում 30 կադր հաճախականությամբ: Տեսանկարահանման ընթացքում աշխատում է ավտոմատ ստաբիլիզացիայի հավելվածը: Կարելի է հավելյալ ձեռք բերել նաև ստերեոբարձրախոս STM10-ը՝ բարձրորակ ձայնագրում կատարելու համար:

14_Xperia_Z2_Water

Ինչպես և մնացյալ Xperia Z շարքի սմարթֆոնները, Z2-ը նույնպես -փոշե և խոնավադիմացկուն է՝ համապատասխան IP55/58 ստանդարտին: Սմարթֆոնի վաճառքը եվրոպայում պետք է մեկնարկի մեկ ամսվա ընթացքում, արժեքն առայժմ հայտնի չէ: