Ներկայացվեցին Nokia-ի առաջին Android սմարթֆոնները (MWC 2014)

Բարսելոնայում մեկնարկած MWC 2014 ցուցահանդեսին Nokia ընկերությունը վերջապես ներկայացրել է հանրությանը երկար սպասված և ասեկոսեների մեծ ալիք բարձրացրած Android օպերացիոն համակարգով աշխատող Nokia X սմարթֆոնների նոր շարքը:

nokia_x_official

Nokia X-ում աշխատող Android-ը բավական փոփոխված է՝ հարմարեցված Nokia օգտագործողների միջավայրին: Ըստ ընկերության, այն Asha և Lumia հեռախոսների միջավայրում իր «ապաստանը» կգտնի: Սմարթֆոնի ինտերֆեյսն այնքան է փոփոխված, որ հիշեցնում է անգամ Windows Phone-ի սալիկները: Կա թարմացումների ժապավեն: Սարքերը համատեղելի են բրենդային MixRadio, Nokia HERE, OneDrive և այլ հավելվածների հետ: Բացի դրանից, սմարթֆոններում կա Nokia Store հավելվածների խանութի հասանելիություն:

Nokia X շարքում առայժմ տեղ են գտել 4 դյույմ անկյունագիծ էկրանով Nokia X և Nokia X+ մոդելները և 5 դյույմ էկրանով Nokia XL-ը: Վերջինս ունի 5Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկ, IPS էկրան՝ 800х480պիքսել թույլատրությամբ:

Nokia X-ը արդեն վաճառքում է և այն կարելի է գնել 89 եվրո արժողությամբ, Nokia X+-ը և Nokia XL-ը վաճառքի դուրս կգան 2-րդ եռամսյակում 99 և 109 եվրո արժողությամբ համապատասխանաբար:

Աղբյուրը՝ nokia.com