Lenovo-ն ներկայացրել է S շարքի երեք սմարթֆոն (MWC 2014)

Lenovo ընկերությունը Բարսելոնայում մեկնարկած MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է S շարքի քառամիջուկ պրոցեսորով և երկու SIM-քարտի համատեղելիությամբ երեք նոր սմարթֆոն:

Ամենաբյուջետային մոդելը S660-ն է: Այն ունի մետաղյա ամուր կաղապար, 4.7դյույմ անկյունագիծ էկրան՝ 960х540 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ MediaTek 6582 պրոցեսոր՝ 1.3ԳԳց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 8Մպ հիմնական և 0.3Մպ դիմային ֆոտոխցիկ, 3000մԱ/Ժ մարտկոց, հաստությունն է՝ 9.5մմ, արժեքը՝ 230 դոլար:

lenovo_s660

Երկրորդ մոդելն է S850-ը: Այն ունի ապակյա կաղապար, ստերեոդինամիկներ և կթողարկվի մի քանի գունային լուծումներով: Տեխնիկական բնութագիրն է՝ 5դյույմ IPS էկրան՝ 1280х720 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ MediaTek 6582 պրոցեսոր՝ 1.3ԳԳց հաճախականությամբ,  1Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողություն, 13Մպ հիմնական և 5Մպ դիմային ֆոտոխցիկ: Սարքն աշխատում է Android 4.2 ՕՀ-ով, մարտկոցի հզորությունն է 2000 մԱ/Ժ, արժեքը՝ 270 դոլար:

lenovo_s850

Դե իսկ ներկայացված երրորդ մոդելը S860-ն է՝ մետաղյա կաղապարով և դիմային ստերեոդինամիկներով: Կրկին աշխատում է քառամիջուկ MediaTek 6582 պրոցեսորով, ունի 5.3 դյույմ էկրան՝ 1280х720 պիքսել թույլատրությամբ, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողություն, 4000մԱ/Ժ մարտկոց, 8Մպ հիմնական և 1.5Մպ դիմային ֆոտոխցիկներ: Սարքն աշխատում է Android 4.2 ՕՀ-ով: Արժեքն է՝ 350 դոլար:

lenovo_s860

Lenovo-ի ներկայացրած երեք մոդելները վաճառքում կհայտվեն հունիս ամսին:

Աղբյուրը՝ lenovo.com