LG-ն ներկայացրել է մի շարք նոր սմարթֆոններ (MWC 2014)

LG-ն ներկայացրել է մի շարք նոր սմարթֆոններ (MWC 2014)

LG ընկերությունը Բարսելոնայում անցկացվող MWC ցուցահանդեսին ներկայացրել է սմարթֆոնների երեք մոդելներ, որոնցից երկուսը դասվում են G պրեմիում դասին, իսկ երրորդը՝ L ավելի ցածր դասին:

G Pro 2 ֆաբլետն ունի 5,9 դյույմանոց Full HD էկրան և աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով: Հիմնական տեսախցիկը 13 Մպ է, դիմայինը՝ 2.1Մպ, սմարթֆոնի հետ ներկայացվում են նաև լուսանկարների ու տեսանյութերի խմբագրման հավելվածներ: Սարքն ունի հզոր բարձրախոսներ: Ֆաբլետն աշխատում է 2.26 Գհց հաճախություն ունեցող Snapdragon 800 պրոցեսորով, ունի 3 Գբ օպերատիվ և 16 Գբ ներքին հիշողություն: Մարտկոցը 3200 մԱ/Ժ է:

LG LIII LG_G_Pro_2_21_feb

LG G2 Mini սմարթֆոնն ունի 4,7 դյույմ էկրան և կրկին աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով: Հիմնական տեսախցիկը 8 կամ 12 Մպ է՝ կախված մոդելից, իսկ դիմայինը՝ 1.3Մպ:

LG G2 Mini

Սմարթֆոնը համալրված է Qualcomm MSM8926 կամ MSM8226 քառամիջուկ պրոցեսորով, որի հաճախությունը 1,2 ԳՀց է: Սարքի օպերատիվ հիշողությունը 1 Գբ է, իսկ ներքինը՝ 8 Գբ:

LG LIII

LG LIII շարքի բյուջետային սմարթֆոններն ունեն ավելի համեստ պարամետրեր, շեշտը դրված է դիզայնի վրա: Սմարթֆոններն աշխատում են Android KitKat-ով և ունեն 3G մոդուլ:

Աղբյուրը՝ Techcrunch.com