Huawei-ն ներկայացրել է «խելացի» թևնոց TalkBand B1-ը (MWC 2014)

Huawei-ն ներկայացրել է «խելացի» թևնոց TalkBand B1-ը (MWC 2014)

Huawei ընկերությունը ներկայացրել է բրենդային «խելացի» թևնոց TalkBand B1-ը: Այն հագեցած է ճկուն 1.4 դյույմանոց OLED էկրանով և Bluetooth 4.1 անլար տեխնոլոգիայով: Ինչպես նման մի շարք այլ թևնոցներ, TalkBand B1-ը հագեցած է նաև ֆիթնես-թրեքերով և «խելացի» զարթեցուցիչով:

Թևնոցի մարտկոցն ունի 90մԱ/Ժ հզորություն, ինչն ապահովում է մինչև 6 օր ավտոնոմ աշխատանք: Սարքն ամբողջապես լիցքավորվում է 2 ժամում: Թևնոցի հաստությունն է 15մմ, իսկ քաշը՝ 26գ:

huawei-talkband-b1

Սակայն թևնոցի յուրահատկությունն է այն՝ որպես առանձին Bluetooth-գարնիտուրա կրելը: Եթե դուք ստացել եք հաղորդագրություն, դուք կարող եք այն կարդալ միանգամից թևնոցի էկրանին, եթե ձեզ զանգում են, դու կարող եք թևնոցով հանգիստ խոսել՝ առանձնացնելով այն գարնիտուրայից:

TalkBand B1-ը կարող է աշխատել iOS և Android 2.3+ սմարթֆոններիհետ, այն ապահովում է նաև NFC տեխնոլոգիա:

Թևնոցի վաճառքը կմեկնարկի Չինաստանում հենց այս ամսից, իսկ Եվրոպայում և այլ երկներում վաճառքը կսկսվի 2014թ. 2-րդ կիսամյակում: Արժեքն առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ gagadget.com

Բաժիններ: Գադջեթներ