Asus-ը ներկայացրել է երկու նոր պլանշետ (MWC 2014)

Asus ընկերությունը Բարսելոնայում այս օրերին անցկացվող Mobile World Congress 2014 ցուցահանդեսին ներկայացրել է զանգերի հնարավորություն ունեցող Fonepad 7 LTE (ME372CL) և Fonepad 7 (ME175CG) պլանշետները, որոնք ունեն 7 դյույմանոց էկրան և աշխատում են Android օպերացիոն համակարգով:

fonepad_hd7

Fonepad 7 LTE (ME372CL) մոդելը, ինչպես երևում է անվանումից, աշխատում է LTE ցանցերում: Այն ունի երկու SonicMaster դիմային բարձրախոս և 7 դյույմանոց HD IPS էկրան: Սարքում օգտագործվում է Intel Atom Z2560 երկմիջուկ պրոցեսոր՝ 1.6 ԳՀց հաճախությամբ և  Hyper-Threading ապահովմամբ:

Երկրորդ մոդելը՝ Fonepad 7 (ME175CG)  աշխատում է 3G ցանցերում: Սարքն ունի 7 դյույմանոց HD IPS էկրան, իսկ պրոցեսորն ավելի բյուջետային է՝ Intel Atom Z2520՝ 1.2 ԳՀց հաճախությամբ, որը նույնպես ապահովում է Hyper-Threading տեխնոլոգիան:

Աղբյուրը՝ gagadget.com