Facebook Messenger հավելվածը հասանելի կդառնա նաև Windows Phone-ի համար

Բարսելոնայում այս օրերին անցկացվող Mobile World Congress ցուցահանդեսին Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows Phone-ի համար նախատեսված Facebook Messenger հավելվածը:

Windows Phone-ի ղեկավար Ջո Բելֆիորեն տեղեկացրել է, որ հավելվածը կթողարկվի մոտակա շաբաթների ընթացքում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

Facebook Messenger

Հիշեցնենք, որ վերջին կես տարվա ընթացքում Windows Phone-ի համար թողարկվել են բավական հաջող հավելվածներ, օրինակ՝ Instagram, Vine և Waze: Ներկա պահին Windows Phone հավելվածների խանութում կա մոտ 200 հազար հավելված: Համեմատության համար նշենք, որ Google Play հավելվածների խանութում 2013 թվականի հուլիսի դրությամբ տեղադրվել է մեկ միլիոն հավելված:

Աղբյուրը՝ TechCrunch.com