Intel-ը ներկայացրել է 64բիթ Merrifield պրոցեսորների ընտանիքը (MWC 2014)

intel_atom_processorIntel ընկերությունը MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված պրոցեսորների նոր ընտանիք Merrifield-ը:

Atom Z3480-ը (հենց այսպես է կոչվում այս ընտանիքի առաջին պրոցեսորը) ներառում է երկմիջուկ 64բիթ պրոցեսոր մաքսիմալ 2.13ԳԳց հաճախականությամբ՝ համատեղելի PowerVR G6400 գրաֆիկայի հետ: Ըստ Intel-ի հայտարարության, նոր պրոցեսորը երաշխավորում է բարձր արտադրողականություն իր դասում և մարտկոցի աշխատանքի տևողության լավագույն ցուցանիշ:

Բացի դրանից, Intel-ը հայտնել է, որ 2014թ. երկրորդ եռամսյակում կթողարկվի այս պրոցեսորի ավելի լավ՝ զարգացած տարբերակը ավելի հզոր գրաֆիկայով:

Նոր պրոցեսորով աշխատող սմարթֆոններ շուկա դուրս կգան 2014թ. 2-րդ եռամսյակում: