Sony-ն ներկայացվել է Xperia Z2 պլանշետը (MWC 2014)

Sony Xperia Z2 և Xperia M2 սմարթֆոնների հետ միասին Sony ընկերությունը Բարսելոնայում անցկացվող MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է 10 դյույմանոց Xperia Z2 պլանշետը: Այն ավելի բարակ ու թեթև է, աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, ունի  Qualcomm Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսոր՝ 2.3 ԳՀց հաճախությամբ, 3 Գբ օպերատիվ հիշողություն:

Sony Xperia Z2 Tablet 1

Պլանշետի չափսերն են՝ 266х172×6.4 մմ, իսկ քաշը 426 գրամ է: Հիմնական տեսախցիկը  8 Մպ է, իսկ դիմայինը՝ 2.2 Մպ: Սարքի ներքին հիշողությունը 16 Գբ է, կա SD-քարտի հնարավորություն:

Պլանշետի համաշխարհային վաճառքը կմեկնարկի արդեն մարտին, սակայն գնի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ gagadget.com