Apple-ը հաղթել է «լավագույն բջջային պլանշետ» անվանակարգում

Apple-ը հաղթել է «լավագույն բջջային պլանշետ» անվանակարգում

ipadairԱյսօր Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ հայտարարվել են Global Mobile Awards մրցանակաբաշխտության արդյունքները: Ինչպես միշտ, Apple-ի ներկայացուցիչները բացակայում էին այս միջոցառումից: Չնայած դրան՝ iPad Air-ը հաղթել է «լավագույն բջջային պլանշետ» անվանակարգում:

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ iPad Air-ը տարբերվում է իր ժամանակակից հարթ դիզայնով: Հիշեցնենք, որ սարքը կշռում է 500 գրամ, 20%-ով ավելի բարակ է և  28%-ով ավելի թեթև, քան iPad 4-ը: Պլանշետի Retina էկրանը թույլ է տալիս դիտել վեբ-կայքերը, նկարներն ու տեսանյութերը բարձր թույլատրությամբ, իսկ էներգախնայողական A7 չիպի շնորհիվ մարտկոցն ավելի բարակ է:

Չնայած Apple-ը հաղթեց լավագույն պլանշետի անվանակարգում, լավագույն սմարթֆոն ճանաչվեց  HTC One-ը:

Աղբյուրը՝ Mashable.com

Թեգեր: Apple, iPad Air, MWC 2014