LG-ն F70՝ «խելացի» սարքերի սկսնակ օգտագործողների համար (MWC 2014)

LG-ն F70՝ «խելացի» սարքերի սկսնակ օգտագործողների համար (MWC 2014)

LG F70LG ընկերությունը շարունակում է ցուցադրել նոր սարքեր Բարսելոնայում ընթացող Mobile World Congress 2014 ցուցահանդեսին: Այս անգամ ընկերությունը ներկայացրել է միջին դասի սմարթֆոն F70-ը:

Սմարթֆոնը նախատեսված է «խելացի» սարքերի հետ առաջին անգամ շփում ունեցողների համար: Այն հագեցած է 4.5 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 480х800 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ 1.2ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով, 1Գբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողությամբ՝ մինչև 32Գբ microSD-քարտով ավելացնելու հնարավորությամբ, 5Մպ հիմնական և 0.3Մպ դիմային ֆոտոխցիկներով: Սարքի մարտկոցի հզորությունը 2440 մԱ/Ժ է, չափսերն են՝ 127,2×66,4×10,0 մմ:

LG F70-ն աշխատու է  Android 4.4 KitKat ՕՀ-ով: Այն ուն հատուկ Easy Home ռեժիմ, որը թույլ է տալիս մեծացնել տառատեսակները և հավելվածների պատկերակները: Սա հարմար ֆունկցիա է բոլոր նրանց համար, ովքեր սովոր չեն շփվել սենսորային էկրանների հետ: Սարքը հագեցած է նար բրենդային Knock Code ֆունկցիայով, որը թույլ է տալիս ապաարգելափակել էկրանը մատների մի քանի՝ 2-8 հատուկ հպումների միջոցով:

Արտադրողի խոսքով հնարավոր է կատարել մոտ 80 000 կոմբինացիա: LG-ի նորույթը համատեղելի է նաև 4-րդ սերնդի LTE բջջային ցանցերի հետ:

Աղբյուրը՝ lgnewsroom.com