WhatsApp կհամալրվի զանգահարելու ֆունկցիայով

WhatsApp կհամալրվի զանգահարելու ֆունկցիայով

whatsappWhatsApp մեսենջերը կհամալրվի ձայնային զանգերի հնարավորությամբ, գրում է New York Times-ը: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Յան Կումը Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ:

Նոր ֆունկցիան WhatsApp օգտագործողներին հնարավորություն կտա կատարել ինտերնետ զանգեր: Թարմացումը հասանելի կդառնա Android և iOS սարքեր օգտագործողներին 2014թ. 2-րդ եռամսյակում:

Mobile World Congress-ին Յան Կումի առաջին հանրային ելույթն էր՝ Facebook-ի կողմից մեսենջերը գնելուց հետո: Հիշենք, որ փետրվարւի 19-ին հայտնի դարձավ, որ Facebook սոցցանցը 16մլրդ. դոլարով գնել է WhatsApp մեսենջեր-հավելվածը:

Աղբյուրը՝ nyt.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր