Alcatel-ը ներկայացրել է երեք Pop S ընտանիքի սմարթֆոն (MWC 2014)

Ֆրանսիական Alcatel բրենդի սմարթֆոնները արտադրող չինական TCL ընկերությունը MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է երեք նոր Pop S ընտանիքի սմարթֆոն՝ Pop S3, Pop S7 և Pop S9 մոդլները:

Alcatel Pop S3

Pop S3-ը հագեցած է 4 դյույմ էկրանով՝ 800 х 480 պիքսել թույլատրությամբ, քառամիռուկ պրոցեսորով՝ 1.2ԳԳց հաճախականությամբ, 5Մպ հիմնական ֆոտոխցիկով, 2000մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով: Սարքն աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով: Այն թողարկվել է 5 գունային տարբերակներով:

Alcatel Pop S7

Pop S7 մոդելը հագեցած է IPS 5 դյույմ էկրանով՝ 540 х 960 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ 1.3ԳԳց պրոցեսորով, 5Մպ հիմնական և 0.3Մպ դիմային ֆոտոխցիկներով, 3000մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով: Սարքն աշխատում է Android ՕՀ-ի 4.3 Jelly Bean տարբերակով և հասանելի է կապույտ, մոխրագույն, դեղին, վարդագույն և նարնջագույն կաղապարներով:

Alcatel Pop S9

Դե իսկ 3-րդ մոդել Pop S9-ը ունի 6 դյույմ IPS մատրիցայով և HD թույլատրությամբ էկրան, քառամիջուկ 1.2ԳԳց պրոցեսոր, 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, 3400մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով:

Սարքերի արժեքի, վաճառքի մեկնարկի և այլ մանրամասն տեղեկութուններ կլինեն ավելի ուշ:

Աղբյուրը՝ Phonearena.com