Alcatel-ը ներկայացրել է Firefox ՕՀ-ով աշխատող երեք սմարթֆոն (MWC 2014)

Ֆրանսիական Alcatel բրենդի սմարթֆոնները արտադրող չինական TCL Communication ընկերությունը բացի POP S Android սմարթֆոններից MWC 2014 ցուցահանդեսին Բարսելոնայում ներկայացրել է նաև երեք նոր սմարթֆոն՝ աշխատող Firefox OS օպերացիոն համակարգով: Դրանք են՝ OneTouch Fire C, OneTouch Fire E և OneTouch Fire S մոդելները:

Alcatel OneTouch Fire C

OneTouch Fire C սմարթֆոնը հագեցած է 3.5դյույմ էկրանով՝ 480 х 320 պիքսել թույլատրությամբ, երկմիջուկ 1.2ԳԳց պրոցեսորով, 512Մբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, դիմային 0.3Մպ ֆոտոխցիկով, , Wi-Fi 802.11n, HSPA+ 21,1 անլար տեխնոլոգիաներով, FM-ռադիոյով և 1300մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով:

Alcatel OneTouch Fire E

OneTouch Fire E-ն ունի 4.5 դյույմ էկրան՝ 960 х 540 պիքսել թույլատրությամբ, երկմիջուկ 1.2ԳԳց պրոցեսոր, 512Մբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, հիմնական 5Մպ և դիմային 0.3Մպ ֆոտոխցիկներ, անլար

Wi-Fi 802.11n և Bluetooth 4.0 մոդուլներ, 1700 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

OneTouch Fire S

Դե իսկ վերջին մոդել Alcatel OneTouch Fire S-ն ունի միջին բնութագիր: Սակայն այն տարբերվում է ներկառուցված NFC, LTE Cat4 մոդուլներով, ինչպես նաև երկու 8Մպ և 2Մպ ֆոտոխցիկներով:

Firefox OS ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների արժեքը և վաճառքի մեկնարկի ժամկետն առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ GSMArena.com