Geeksphone՝ սմարթֆոն անվտանգ շփման համար (MWC 2014)

Իսպանական Geeksphone ընկերությունը և ԱՄՆ-ում տեղակայված Silent Circle անվտանգ հաղորդակցության ծառայությունը հայտարարել են Blackphone սմարթֆոնների պատվերների ընդունման մասին: Blackphone-ը նախատեսված է անվտանգ, անձնական/մասնավոր շփման համար:

Սարքը հագեցած է քառամիջուկ 2ԳԳց պրոցեսորով, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ: Այն ունի 4,7 դյույմ IPS էկրան՝ 720х1280 պիքսել թույլատրությամբ, 8Մպ հիմնական ֆոտոխցիկ, Wi-Fi (802.11n) և Bluetooth 4.0: Այն համատեղելի է նաև LTE և HSPA+ ցանցերի հետ:

bp1

Blackphone-ի հիմնական առանձնահատկությունը օպերացիոն համակարգն է: Այն կոչվում է PrivatOS: Նախագծված է Android-ի հիման վրա: Արտադրողի հավաստմամբ, սարքը հնարավորություն կտա իրականացնել «պաշտպանված հեռախոսազանգեր, ուղարկել պաշտպանված SMS հաղորդագրություններ, փոխանակել գաղտնի ֆայլեր և կազմակերպել տեսաչաթեր»՝ պահպանելով գաղտնիությունը:

PrivatOS-ի նախագծողները հեռացրել են ՕՀ-ից Google-ի հիմնական հավելվածները:  PrivatOS-ով հնարավոր է կատարել անանուն որոնում:

bp2

Blackphone-ը թանկարժեք սմարթֆոն է՝ 630 ԱՄՆ դոլար: Սա մեկնաբանվում է նրանով, որ օգտագործողները ստանում են մի շարք վճարովի հավելվածներ և բաժանորդագրություններ ներառյալ:

Աղբյուրը՝ cnet.com