Samsung-ը հայտնել է Galaxy S շարքի սմարթֆոնների վաճառքի ցուցանիշները

Galaxy S seriesSamsung ընկերությունը մեկնարկել է իր Galaxy S շարքի սմարթֆոնների վաճառքը 2010-ին: Այդ օրից ի վեր հարավկորեական ընկերությանը հաջողվել է իրացնել 200 մլն. սարք: Այս մասին հայտնել է Samsung-ի ներկայացուցիչ Ջեյ Կեյ Շինը Բարսելոնայում անցկացվող MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ:

Այս 200 մլն. վաճառված սարքերի թվում են բոլոր մոդելները՝ Galaxy S, S II, S III և S4, ինչպես նաև Galaxy SIII-ի և S4-ի mini տարբերակները:

Հիշեցնենք, որ Galaxy S4-ը հասել է վաճառքի 40մլն. օրինակի անոնսից կես տարի անց:

Strategy Analytics վերլուծական ընկերության տվյալներով, 2013թ-ին Samsung-ը ընդհանուր առմամբ թողարկել է 320մլն. սմարթֆոն, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը զբաղեցնել սմարթֆոնների շուկայի 32,2%-ը: Իսկ օրինակ Samsung-ի գլխավոր մրցակից Apple-ը սմարթֆոնների շուկա է հանել ընդամենը 153.4մլն. iPhone՝ զբաղեցնելով շուկայի 15.5%-ը:

Հիշեցնենք, որ Samsung-ի նոր դրոշակակիր Galaxy S5-ի վաճառքը կմեկնարկի ապրիլի 11-ին աշխարհի 150 երկրներում: Սարքի արժեքի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ pocket-lint.com