Sony Pictures-ը կնկարահանի խաղային սարքերի պատերազմի մասին ֆիլմ

Sega nintendo battle

Sony Pictures ընկերությունը կնկարահանի ֆիլմ Բլեյք Ջեյ Հարիսի գրքի՝ «Console Wars: SEGA, Nintendo and the Battle that Defined a Generation» հիման վրա: Ֆիլմը կպատմի SEGA և Nintendo ընկերությունները մրցակցության մասին, որը հանգեցրեց խայաին ինդուստրիայի հեղափոխության:

Ֆիլմի պրոդյուսինգով կզբաղվի Մարկ Ցուկերբերգի մասին պատմով ճանաչված «Սոցիալական ցանց» ֆիլմի պրոդյուսեր Սկոտ Ռուդինը: Իսկ ռեժիսորները կլինեն Սեթ Ռոգենը և Էնավ Գոլդբերգը:

Նոր ֆիլմի թողարկման ժամկետներն առայժմ գաղտնի են: Ինչ վերաբերում է Բլեյք Ջեյ Հարիսի գրքին, ապա այն հասանելի կդառնա 2014-ի օգոստոսին:

Պետք է նշել, որ Sony Pictures-ը SEGA և Nintendo-ի մասին ֆիլմի պատրաստությունները մեկնարկել էր դեռևս 2012-ից:

Աղբյուրը՝ gamespot.com