365 սմարթֆոն` 2014 թվականի ընթացքում

365 սմարթֆոն` 2014 թվականի ընթացքում

IMG_8718Հայաստանի հեռահաղորդակցության առաջատոր օպերատորն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր «365» խաղարկության առաջին փուլի հաղթողներին և նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 28 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները:

Խաղարկությունը տեսագրվել էր փետրվարի 20-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն:

Նոր՝ «365» խաղարկությունը կազմակերպվում է նոր սկզբունքով. մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար: Հաջորդ ամիս խաղարկվելու է 31 սմարթֆոն, ինչը համապատասխանում է  մարտ ամսվա օրերի քանակին:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: