Ինչպես անվճար տեղադրել վճարովի Android-հավելվածը

Android-ի նորաթուխ օգտագործողներից շատերը չգիտեն, որ Google Play-ում հասանելի է 15-րոպեանոց պատուհան, որի ընթացքում գնումը կարելի է վերադարձնել՝ հետ ստանալով վճարված գումարը:

Խաղի կամ այլ հավելվածի փորձնական տարբերակը հնարավոր է ստանալ անվճար, սակայն պետք է արագ գործել: Նշենք, որ Google-ի կողմից պատրաստված օգտագործման կանոններում նշվում է 15-րոպեանոց գնման հնարավրության մասին: Խոսքն, իհարկե, այն հավելվածների մասին է, որոնք հնարավոր չէ նախադիտել: Խաղերը պատկանում են այս կատեգորիային, իսկ, օրինակ, wallpaper-ները և rington-ները՝ ոչ, այնպես որ պետք է զգույշ լինել:

Այս հնարավորությունից օգտվելու համար մուտք ենք գործում հավելվածի էջ, գնում ենք այն: Ունեք 15 րոպե ժամանակ հավելվածը փորձարկելու, ֆունկցիաները դիտելու համար:  Այնուհետև վերադարձեք հավելվածի էջ՝ My Apps բաժնում: Այն հատվածում, որտեղ գրված էր հավելվածի արժեքը, այժմ կցուցադրվի հետևյալը՝ «Վերադարձնել գնումը»:

google play

Եթե 15 րոպեն անցել է, և չեք հասցրել տեղավորվել ժամանակում, ապա կարող եք անել հետևյալը. Google-ի կանոնադրության մեջ ասվում է, որ եթե հավելվածը չունի նախադիտման հնարավորություն, ապա օգտագործողը կարող է փոխհատուցում ստանալ գնումը կատարելուց հետո 48 ժամվա ընթացքում: Պետք է մուտք գործել https://play.google.com/store/account. Այստեղ պահպանվում են Ձեր կողմից տեղադրված բոլոր հավելվածները. ընտրեք անցանկալի հավելվածը, սեղմեք կարգավորումների մենյուի վրա և ընտրեք միակ տարբերակը:

google play2

Այնուհետև պետք է ներկայացնել հավելվածից հրաժարվելու հարգելի պատճառ:

google play 3

Փորձը ցույց է տալիս, որ Google-ի ադմինիստրատորները սովորաբար ընդառաջում են օգտագործողներին և վերադարձնում վճարված գումարը: