Google-ը պատրատսվում է շուկա բերել մոդուլային սմարթֆոն (վիդեո)

Google-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նախագծերի թիմը՝ ATAP-ը հայտնել է մի շարք կոնֆերանսների անցկացման մասին, որոնց շրջանակում նախագծողները կպատմեն մոդուլային սմարթֆոնի նախագիծ Ara-ի հնարավորությունների և սկզբունքների մասին:

Մինչ առաջին կոնֆերանսը՝ կկայանա Ara սմարթֆոնի մոդուլային հարթակի առաջին ալֆա-ներկայացումը: Կոնֆերանսներին կկարողանան մասնակցել նախագծողներ, իսկ մնացյալը կարող են դիտել կոնֆերանսը ուղիղ օնլայն հեռարձակմամբ: Մոդուլային սմարթֆոնի առաջին կոնֆերանսը կանցկացվի 2014թ. ապրիլի 13-14-ը: Պլանավորվում է նման 3 կոնֆերանսի անցկացում:

Այս կերպ, կարելի է ենթադրել, որ Google-ն իսկապես մտադիր է իրականություն դարձնել Ara նախագիծը՝ հետագայում այն շուկա թողարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ara նախագիծը նախագվծել է Motorola Mobility-ի բաժիններից մեկի կողմից: Google գնել էր Motorola Mobility-ն 2013-ի աշնանը, իսկ այժմ այն վաճառել է  Lenovo ընկերությանը: Միայն Ara նախագծողների թիմի բաժինն է, որ Google-ն իր ենթակայության ներքո է թողել:

Աղբյուրը՝ projectara.com