Motorola-ն մտադիր է թողարկել «խելացի» ժամացույցներ (MWC 2014)

Լուսանկարը՝ CBS-ի
Լուսանկարը՝ CBS-ի

Motorola Mobility ընկերությունը, որը շուտով Google-ից կփոխանցվի Lenovo ընկերությանը, MWC 2014 ցուցահանդեսին չի ներկայացրել ոչ մի արտադրանք: Սակայն ընկերության ներկայացուցիչները ներկա են եղել Բարսելոնայում, որտեղ լրագրողների հետ հանդիպմանը կիսվել են ապագայի ծրագրերով:

Motorola-ի ավագ փոխնախագահ Ռիկ Օստերլոհը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է «խելացի» ժամացույցներ, որոնք կներկայացնի մի քանի ամիս անց: Նրա խոսքով՝ սպառողները առայժմ հրաժարվում են նման տեխնիկայից, քանի որ այն գեղեցիկ չէ: Motorola-ն պատրաստվում է լուծել այդ խնդիրը:

Այնուհետև Motorola-ի Twitter-ի բլոգում հայտնվել է ինֆորմացիա, որ մինչև 2014-ի վերջին ընկերությունը կթողարկի «խելացի» ժամացույցներ, որոնք կլինեն ոչ միայն գեղեցիկ, այլև էներգախնայող:

Android Police կայքն էլ հրապարակել է սպասվող ժամացույցի նախատիպի նկարները:  

Աղբյուրը՝ thenextweb.com