Ինչպես տեղափոխել սմարթֆոնի ֆայլերը համակարգիչ առանց USB-ի

Ինչպես տեղափոխել սմարթֆոնի ֆայլերը համակարգիչ առանց USB-ի

Սմարթֆոնի ֆայլերն արագորեն համակարգիչ տեղափոխելու համար կօգնի USB միացման լարը, սակայն ինչ անել, եթե տվյալ պահին ձեռքի տակ նման լար չկա:

Եթե տարածում կա կայուն Wi-Fi կապ, ապա կառաջարկենք հետևյալ տարբերակը: Սմարթֆոնի վրա տեղադրում ենք Web Sharing Lite հավելվածը, իսկ համակարգչի վրա այն տեղադրելու կարիք չկա: Եթե Wi-Fi կապի ուժգնությունը բավարար է, ապա էկրանին կտեսնեք հետևյալ ծանուցումը՝  «Ready to Share»: Այնուհետև պետք է սեղմել Start կոճակը:

 transfer-file-02-1

Կտեսնեք հասցե, որը պետք է մուտքագրել համակարգչի դիտարկչում: Հաստատում ենք գաղտնաբառով, որը ցուցադրվում է սմարթֆոնի էկրանին: Այսքանը. այժմ կարող եք համակարգչից տեսնել սմարթֆոնի ֆայլերը, ինչպես նաև հեռախոսի մարտկոցի վիճակը, wi-fi կապի որակը և այլ տվյալներ:

 transfer-file-01

Բաժիններ: Իմանալ ինչպես