Boeing-ը ներկայացրել է բրենդային սմարթֆոն

Boeing-ը ներկայացրել է բրենդային սմարթֆոն

Ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկա արտադրող ճանաչված ամերիկյան Boeing ընկերությունը ներկայացրել է Boeing Black սմարթֆոնը՝ տարբերվող բարձրակարգ պաշտպանվածությամբ՝ լրտեսությունից և ներխուժումից:

Ինչպես հաղորդում է Boeing-ը, սմարթֆոնը նախագծվել է գաղտնի կառույցների, գաղտնի գործակալների համար և համապատասխանում է բոլոր նման կազմակերպությունների անվտանգության կանոններին:

boeing_black_smartphone_product_card-730x768

Օրինակ, սմարթֆոնի կաղապարը բացելու ցանկացած փորձի դեպքում, ավտոմատ կերպով սարքում առկա ողջ տվյալները ջնջվում են, որից հետո սմարթֆոնը դառնում է ոչ պիտանի օգտագործման համար:

Boeing Black-ն աշխատում է Android ՕՀ-ի մոդիֆիկացված տարբերակով, հագեցած է երկմիջուկ 1.2ԳԳց ARM Cortex A9 պրոցեսորով, 4.3 դյույմ էկրանով՝ qHD (540×960) թույլատրությամբ, Bluetooth 2.1-ով, համատեղելի է GSM, WCDMA և LTE ցանցերի հետ, ունի երկու SIM քարտի բնիկ՝ կառավարական և կոմերցիոն ցանցերին միանալու համար: Սարքն ունի հավելյալ ցուցիչներ, մարտկոցներ միացնելու համար նախատեսված բնիկ:

boeing-black Boeing Black title

Ներկառուցված հիշողությունը կարելի է մեծացնել microSD-ով: Մարտկոցի հզորությունը կազմում  է 1590մԱ/Ժ, կշիռն է՝ 170գ: Սմարթֆոնի արժեքը և թողարկման օր առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ Boeing.com