Orange-ի բաժնորդները կշարունակեն Ռուսաստան զանգահարել 25 դր/ր սակագնով

Orange-ի բաժնորդները կշարունակեն Ռուսաստան զանգահարել 25 դր/ր սակագնով

orange armeniaOrange-ն երկարացնում է Ռուսաստանի ՄեգաՖոն օպերատորի և բոլոր ամրակցված կապի ցանցերի բաժանորդներին 25 դրամ/րոպե սակագնով զանգահարելու առաջարկը: Orange ձայնային ծառայությունների բոլոր կշարունակեն ձեռք բերել 20 րոպե տևողությամբ րոպեների փաթեթներ ընդամենը 500 դրամով մինչև 2014թ.-ի հունիսի 30-ը:

«Ուրախ ենք, որ այս հատուկ առաջարկը հավանության արժանացավ մեր բաժանորդների կողմից: Այս դրական արձագանքը հաշվի առնելով և ռուսական խոշոր օպերատորների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` մեր բաժանորդների համար երկարացրեցինք Ռուսաստան մատչելի սակագնով զանգահարելու հնարավորությունը»,- նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange բաժանորդները կարող են նաև զանգեր կատարել ԱՄՆ և Կանադա 10 դր/ր սակագնով` ակտիվացնելով 50 րոպե տևողությամբ փաթեթն ընդամենը 500 դրամով, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ` 50դր/ր սակագնով` 20 րոպե տևողությամբ փաթեթներ ձեռք բերելով 1000 դրամով: Orange բաժանորդները հատուկ սակագնով կարող են զանգեր կատարել նաև դեպի Սիրիա` 15 րոպե տևողությամբ փաթեթներ ձեռք բերելով 1000 դրամով:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները այս մատչելի սակագներով որակյալ միջազգային զանգեր կատարելու հնարավորությունից կարող են օգտվել` հավաքելով *111*33# Ռուսաստանի րոպեների փաթեթն ակտիվացնելու և *111*32# Եվրոպայի րոպեների փաթեթն ակտիվացնելու համար, *111*34# Սիրիայի րոպեների փաթեթն ակտիվացնելու համար կամ անմիջապես «My Orange» բջջային հավելվածից` սմարթֆոնի օգտատեր լինելու դեպքում: Փաթեթում ներառված րոպեները կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում:

Փաթեթում ներառված եվրոպական երկրների ցանկը կարելի է տեսնել հետևյալ հղումով. http://orangearmenia.am/mobile/bundles/Minutes-Bundles/: