Մեկնարկում է Երևակայության գավաթ 2014 մրցույթը

Մեկնարկում է Երևակայության գավաթ  2014 մրցույթը

imagine cup armenia 2014

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերությունը հայտարարում են Երևակայության գավաթ Հայաստան 2014 մրցույթի մեկնարկը:

Յուրաքանչյուր տարի Երևակայության գավաթ մրցույթը հանդես է գալիս նոր հնարավորություններով և ավելի մեծ մրցանակային ֆոնդով, սակայն մեկ բան մշտապես անփոփոխ է. այն շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը ուսանողների համար և Մայքրոսոֆթի ամենավառ ու անմոռանալի միջոցառումը:

Այս տարի Երևակայության գավաթն առաջարկում է մասնակցել ոչ միայն հիմնական մրցույթին, այլև առցանց մրցույթների և ենթամրցույթների:

Հետևե՛ք Երևակայության գավաթ Հայաստան  Facebook էջին և իմացե՛ք ավելին: