Ինչպես Facebook-ում ավելացնել Dislike կոճակը

dislikeԹեև Facebook սոցցանցը սկսել է պրոֆիլների կարգավորումներում ավելացնել մոտ 50 սեռային պատկանելություններ, բայց Dislike կոճակ համառորեն չի տեղադրում: Այս խնդիրը լուծելու համար ստեղծվել է Google Chrome դիտարկչի համար նախատեսված ընդլայնում, որը կոչվում է Dislike:

Ընդլայնումը տեղադրելուց հետո գրառումների, նկարների և այլ բովանդակության տակ կհայտնվի Dislike կոճակ: Ինչպես գրում է Lifehacker-ը, ընդլայնումը դեռևս մշակման փուլում է, և հնարավոր են կոճակի աշխատանքի թերություններ, որոնք շուտով կվերացվեն հեղինակի կողմից:

Անվճար ընդլայնումը տեղադրելու համար այցելեք այստեղ: