Կոնցեպտ. ստիքերներ՝ USB-կրիչի փոխարեն

Հնդիկ դիզայներներ Ադիտի Սինգն ու Պարագ Անանդը (Aditi Singh, Parag Anand) մշակել են նոր սերնդի USB-կուտակիչի կոնցեպտ, որն արտաքինից նման է գրենական կպչուն ստիքերների: dataSTICKIES-ը օգտագործելու համար անհրաժեշտ է դրանք փակցնել համակարգչի էկրանին կամ սմարթֆոնին:

dataSTICKIES-ն ունի երեք շերտ՝ երկու արտաքին, որոնք պատրաստված են բազմագույն բարակ պլաստիկից, իսկ ներքին շերտը գրաֆենից է: Արտաքին կողմից կարելի է գրիչով կամ մատիտով գրել ստիքերի վրա: dataSTICKIES-ի տակի հատվածում հոսանքահաղորդիչ սոսինձ է, որի շնորհիվ հնարավոր կլինի փոխանցել ֆայլեր Optical Data Transfer Surface ինտերֆեյսի օգնությամբ:

sticker1 sticker2 sticker3

Սոսնձային մակերևույթը կարելի է օգտագործել բազմաթիվ անգամ, բացի այդ՝ այն հետքեր չի թողնում: dataStickies-ի տարողությունը 4-32 Գբ է: Այս ծավալը մեծացնելու համար կարելի է միաժամանակ օգտագործել մի քանի ստիքեր:

Կոնցեպտի հեղինակները խոստանում են, որ շուտով կթողարկեն ստիքերների սպառողական տարբերակը:

Աղբյուրը՝ datastickies.com