Վճարման նոր հնարավորություններ ՄոբիԴրամի միջոցով

MobiDramԱյսուհետև ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է վճարել գույքահարկ, հողի հարկ և կատարել աղբահանության համար վճարում:

Վճարելիս անհրաժեշտ է նշել սեփականատիրոջ անձնագրի սերիան և համարը, անունը և ազգանունը:

Ծառայության միջնորդավճարը կազմում է 200 դրամ մինչև 100 000 դրամ վճարումների դեպքում: 100 001 դրամից բարձր վճարումների դեպքում` ըստ ընկերության սահմանված միջնորդավճարների:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: