Համացանցում հայտնվել են Google-ի «խելացի» ժամացույցի նախատիպի նկարները

Համացանցում հայտնվել են Google-ի «խելացի» ժամացույցի նախատիպի նկարները

Արդեն երկար ժամանակ է, ինչ մամուլը գրում է այն մասին, թե LG ընկերությունը նախագծում է «խելացի» ժամացույց Google-ի համար, և որ նաև ի սկբանե այդ նախագծի շուրջ աշխատում էր Motorola-ն: Android Police կայքը հրապարակել է Motorola բրենդի «խելացի» ժամացույցի լրտեսական լուսանկարներ: Ռեսուրսը նաև գրում է, որ սարքը պետք է թողարկվեր Google Watch անունով՝ ներառվելով Nexus բրենդային սարքերի շարքում:

Եթե հավատանք լուսանկարների ճշմարիտ լինելուն, ապա կնկատեք «ետ» կոճակ և Motorola-ի լոգոտիպը սարքի դիմային մասում:

motorolagooglewatchrumor_large_verge_medium_landscape motorolasmartwatchrumor

Android Police-ը գրում է, որ Google-ը կարող էր հրաժարվել «խելացի» ժամացույցի նման տեսքից և հավանություն տար LG-ի նախագծածը: Motorola-ի նախատիպում առկա է նաև ֆիտնեսի և բարձրախոսի կրկնակի կոճակ:

Հիշենք, որ Motorola-ն մտադիր է վերադառնալ շուկա կրելի սարքերով ընթացիկ տարվա ընթացքում: Lenovo-ն, որը գնեց Motorola-ն Google-ից, հայտնել է, որ ներկայացնելու է «խելացի» նորաոճ դիզայնով ժամացույց:

Աղբյուրը՝ theverge.com

Բաժիններ: Գադջեթներ