Tesla-ն կառուցում է մարտկոցների արտադրության հսկա գործարան

Tesla-ն կառուցում է մարտկոցների արտադրության հսկա գործարան

Tesla Motors ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը պատրաստվում է զբաղվել մարտկոցների արտադրությամբ և կառուցում է հսկա գործարան, որտեղ կպատրաստվեն 500 հազար էլեկտրամոբիլների աշխատանքն ապահովող մարտկոցներ: Գործարանի հզորությունը կգերազանցի 2013-ի ընթացքում աշխարհում արտադրված բոլոր մարտկոցների արտադրությունը: Այս մասին հաղորդում է Tesla Motors-ը:

tesla

Բացի այդ՝ սեփական մարտկոցների արտադրությունը մոտ 30%-ով կնվազեցնի էլեկտրամոբիլների մարտկոցների գինը, այսինքն՝ մեքենաների գինը ևս ավելի մատչելի կդառնա, քանի որ դրանց մարտկոցը գնի զգալի մասն է կազմում:

Գործարանը տարեկան կարտադրի 50 ԳՎտ/ժ մարտկոցներ, նախատեսվում է, որ գործարանը կզբաղեցնի 2-4 կմ քառ. տարածք, որտեղ կաշխատի մոտ 6500 մարդ: Էլեկտրաէներգիայի ստացման համար կօգտագործվեն հսկայական արևային պանելներ և հողմային տուրբիններ:

Գործարանի կառուցումը կավարտվի 2015-ին, իսկ աշխատանքները կմեկնարկեն 2017-ին:

Աղբյուրը՝ teslamotors.com

Բաժիններ: Բիզնես