Լրագրողները հայտնաբերել են աշխարհի առաջին selfie լուսանկարը

CoDesign դիզայներական ռեսուրսը գրում է, որ հավանաբար գտել են աշխարհի առաջին selfie (ինքնանկար) լուսանկարը: Այն կատարվել է 1920թթ.-ին Նյու Յորքում Marceau Studio ընկերության շենքի կտուրին:

Լուսանկարում կարելի է տեսնել 5 բեղավոր տղամարդկանց, ովքեր պահել են ձեռքերում հին անալաոգային լուսանկարչական խցիկ: Նշված տղամարդիկ 1892թ. հիմնադրվախ Byron Company ստուդիայի լուսանկարիչներն են եղել:

first selfie

1999թ-ին New York Times-ը անվանել է Byron Company-ն Նյու Յորքի ամենաակնառու ֆոտոստուդիան: Byron Company-ի հիմնադիր Ջոզեֆ Բայրոնը նույնպես կա selfie լուսանկարում:

Հիշեցնենք, որ selfie բառը 2013-ը ճանաչվեց տարվա բառ Օքսֆորդի բառարանի կողմից:

first selfie 02