Google-ը գործարկել է պատմական քարտեզների կայք

google-maps-galleryGoogle ընկերությունը հայտարարել է Google Maps Gallery-ի բացման մասին: Այս ծառայությունն օգնում է գտնել ցանկացած քարտեզ, այդ թվում նաև պատմական:

Որոշ քարտեզներ հնարավոր է նաև պատվիրել տպագրված տարբերակով: Իսկ ընտրությունը բավական մեծ է. սկսած ԱՄՆ ազգային պարկերի քարտեզից՝ վերջացրած ԱՄՆ քաղաքացիական պատերազմի քարտեզով: Ծառայությունը թույլ է տալիս ավելացնել նաև սեփական քարտեզները:

Հիշեցնենք, որ Google-ը համագործակցում է National Geographics-ի, SETI-ի և այլ ընկերությունների հետ, որոնք տրամադրում են վերոնշյալ քարտեզները: Նշենք, որ անհրաժեշտ քարտեզները հնարավոր կլինի գտնել նաև Google-ից՝ առանց կայք մուտք գործելու անհրաժեշտության:

Աղբյուրը՝ digitaltrends.com