«WALL-E » ֆիլմի ռեժիսորը նկարահանել է Google-ի գովազդ (վիդեո)

Ճանաչված «Խաղալիքների պատմությունը», «Վալլ-Ի», «Նեմո» ֆիլմերի ռեժիսոր Էնդրյու Ստենտոնը նկարահանել է գովազդային հոլովակ ինտերնետ հսկա Google ընկերության համար: Գովազդի պրեմիերան կայացել է Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

Հոլովակը հրապարակվել է նաև YouTube տեսապորտալում: Այն կոչվում է «Մենք բոլորս պատմություն ստեղծողներ ենք (We’re all Storytellers): Գովազդը պատրաստվել է սիրողական նկարահանումների մի քանի դրվագներից, որոնց ստեղծողները դիմում են Google-ի որոնողական ծառայությանը այս կամ այն հարցով կամ խորհրդով: Օրինակ հարցնում ենք որոնողական համակարգից «Ինչպես նկարահանել ֆիլմ», «ինչպես ստանալ տարբեր էֆեկտներ» և այլն: