Apple-ը կկատարելագործի iPhone 5S-ի Touch ID սկաները

Apple-ը կկատարելագործի iPhone 5S-ի Touch ID սկաները

Touch IDApple ընկերությունն աշխատում է iOS-ի նոր թարմացման շուրջ, որի հիմնական փոփոխությունը լինելու է մատնահետքի սկաներ Touch ID-ի առավել լավ աշխատանքը:

Ըստ AppleInsider-ի աղբյուրների, Apple-ը համագործակցում է AuthenTec ընկերության թիմի հետ, ովքեր օգնել են նախագծել Touch ID-ն: Ընկերությունը մտադիր է կատարելագործել սենսորը:

Նշենք, որ Touch ID-ի գործարկումից հետո մի շարք օգտագործողների մոտ տարբեր խնդիրներ էին առաջացել: Օրինակ՝ ոմանք բողոքում էին «AuthenTec Fade» անունը կրող խնդրից: Նրանց խոսքով, սկզբում սենսորը շատ լավ աշխատում էր, սակայն ժամանակի ընթացքում այն դադարում է ճիշտ սկանավորել մատնահետքը: Սպասվում է՝ այս և նման այլ սխալների և խնդիրների շտկում  iOS 7.1-ում: Սակայն առայժմ հայտնի չէ, թե կհայտնվի արդյոք Touch ID-ի փոփոխված տարբերակը մարտի ընթացքում սպասվելիք թարմացման հետ միասին:

Աղբյուրը՝ AppleInsider.com

Բաժիններ: Տեխնոլոգիա