Nokia-ն կթողարկի Martini անունը կրող նոր սմարթֆոն

Nokia-ն կթողարկի Martini անունը կրող նոր սմարթֆոն

nokia1Nokia ընկերությունը պատրաստում է Lumia շարքի նոր սմարթֆոն, որի շնորհանդեսը հավանաբար կկայանա ապրիլին: Այս մասին գրում է Phonearena-ն՝ հղելով Twitter-ում տեխնոլոգիական լուրեր տարածող @evleaks-ին:

Վերջինիս տեղեկացմամբ, նոր սարքը կրում է Martini կոդային անվանումը: Սարքի տեխնիկական տվյալների մասին, ցավոք, ինֆորմացիա չկա: Սակայն հայտնի է, որ այն աշխատելու է Windows Phone Blue (Windows Phone 8.1) տարբերակով:

Ըստ շրջանառվող լուրերի, Microsoft-ը Windows Phone 8.1-ը ներկայացնելու է նախագծողների Build 2014 կոնֆերանսին, որն անցկացվելու է ապրիլի 2-4-ը Սան Ֆրանցիսկոյում: Նոր ՕՀ-ն ստանալու մի քանի կարևոր փոփոխություններ, որոնցից մեկը ծանուցումների կենտրոնն է, որը էկրանին մատով ներքև ձգելու դեպքում կցուցադրի ծանուցումները և արագ կարգավորումների կոճակները՝ ճիշտ և ճիշտ iOS և Android ՕՀ-ների պես:

Սպասվում է նաև, որ նոր ՕՀ-ն համալրված է լինելու Cortana ձայնային օգնականով:

Աղբյուրը՝ Phonearena.com