Հրապարակվել են Microsoft-ի Cortana ձայնային օգնականի ինտերֆեյսի նկարները

The Verge տեխնոբլոգը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված է Microsoft ընկերության ապագա ձայնային օգնականի ինտերֆեյսի սքրինշոթները: Հիշենք, որ մամուլի տեղեկացմամբ, Microsoft-ի ձայնային օգնականը կրում է ճանաչված Halo խաղի հերոսուհու՝ Cortana-ի անվանումը:

Coratana-the verge

Հայտնի է նաև, որ Cortana ձայնային օգնականի ձայնը հնչեցնելու է դերասանուհի Ջեն Թեյլորը: Սպասվում է,  որ վերջնիս բեթա տարբերակը ներկայացվելու է ապրիլին BUILD 2014 կոնֆերանսին՝ Windows Phone 8.1-ի թողարկման հետ համատեղ:

Coratana-the verge 02

The Verge-ի տվյալներով, Cortana-ն նման է լինելու Google Now ծառայությանը, այսինքն հիշեցնելու է օգտագործողներին հանդիպումների, թռիչքների և այլ պլանների մասին:

Աղբյուրը՝ theverge.com