Samsung-ը թողարկել է երկու նոր Chromebook 2

chromebook 2Samsung ընկերությունը ներկայացրել է երկու նոր Chromebook 2, որոնց դիմային կաղապարը ունի կաշվե պատյան, ինչպես Galaxy Note 3-ը: Chromebook 2 համակարգիչները աշխատում են Chrome OS ՕՀ-ով, տեխնիկապես գրեթե նույնն են և միայն տարբերվում են էկրանի անկյունագծերի չափսերով:

Կրտսեր մոդելն ունի 11.6դյույմ էկրան՝ 1366 х 768 պիքսել թույլատրությամբ, հագեցած է Exynos 5 Octa պրոցեսորով՝ 1.9ԳԳց հաճախականությամբ, իսկ ավագ մոդելը՝ 13.3դյույմ էկրան՝ 1920 х 1080 պիքսել թույլատրությամբ և 2.1ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով:

Chromebook 2-ների օպերատիվ հիշողությունը կազմում է 4Գբ, իսկ ներկառուցված հիշողությունը՝ 16Գբ: Երկու մոդելներն էլ հագեցած են վեբ-տեսախցիկով, USB 3.0 և USB 2.0 բնիկներով, HDMI ինտերֆեյսով:

Նորույթները կվաճառվեն 320 և 400 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ samsung.com