Samsung-ը ցուցադրել է Galaxy S5-ի առաջին գովազդային հոլովակը (վիդեո)

Samsung ընկերությունը Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության հեռուստահեռարձակման գլխավոր հովանավորներից մեկն էր: Հեռարձակման ընթացքում Samsung-ը ներկայացրել է իր նոր դրոշակակիր սմարթֆոն Galaxy S5-ի առաջին գովազդային հոլովակը: Հիշենք, որ սմարթֆոնը աշխարհին ներկայացվեց մի քանի օր առաջ MWC 2014 ցուցահանդեսին Բարսելոնայում:

Բացի այս գովազդային հոլովակից, Samsung-ը ուշադրությունը սևեռել է իր բրենդին նաև այն ժամանակ, երբ մրցանակաբաշխության հաղորդավարուհի Էլեն Դիջեներեսը բեմում ցուցադրել է Samsung Galaxy Note 3 ֆաբլեթը: