Թողարկվել է անջրանցիկ էլ.ընթերցարան

Թողարկվել է անջրանցիկ էլ.ընթերցարան

PocketBook ընկերությունը ներկայացրել է էլ.ընթերցարան PocketBook 640-ը: Արտադրողի խոսքով, սա աշխարհում առաջին անջրանցիկ և փոշեդիմացկուն էլ.ընթերցարանն է: Գաջեթը ցուցադրվելու է հանրությանը Փարիզում անցկացվող ամենամյա Salon Du Livre գրքերի ֆորումի ժամանակ:

PocketBook 640 02

PocketBook 640-ը չի վախենում ջրից, փոշուց, ավազից: Այն կարող է դիմանալ մինչև 1մ խորություն ընկղմում: Սա նշանակում է, որ հանգիստ կարող եք Ձեր գաջեթից օգտվել լողափին, ավազով և ջրով շրջապահտված տարածքում:

6 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող սենսորային E Ink Pearl տեխնոլոգիայով հագեցած PocketBook 640-ը նախագծված է Film Touch տեխնոլոգիայի հիման վրա: Էկրանի մակերեսին փակցված է զգայուն բարակ ժապավեն, որը բարձրացնում է սարքի պատկերի որակը և զգայունությունը:

PocketBook 640

Էլ. ընթերցարանն աշխատում է 1ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով, ունի 512Մպ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi անլար ինտերնետին միանալու հնարավորություն: Այն հագեցած է բրենդային ReadRate ծառայությամբ, որը հնարավորություն է տալիս շփվել սոցցանցերում: Պարունակում է նաև Dropbox:

Սարքը կշռում է 170գ, չափսերն են՝ 174,4 х 114,6 х 9մմ, մարտկոցի հզորությունը՝ 1300մԱ/Ժ:

Աղբյուրը՝ pocketbook-int.com