HTC-ն ներկայացրել է նոր Desire 310 սմարթֆոնը

HTC ընկերությունը չի սահմանափակվում MWC 2014-ին ներկայացրած սմարթֆոններով: Այսօր թայվանական ընկերությունը ներկայացրել է Desire շարքի նոր բյուջետային մոդելի սմարթֆոն՝ Desire 310-ը:


HTC Desire 310

Desire 310-ն ապահովում է երկու SIM-քարտով աշխատանք, հագեցած է քառամիջուկ MediaTek MT6582M պրոցեսորով՝ 1.3ԳԳց հաճախականությամբ, 512Մբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողությամբ, սենսորային 4.5դյույմ անկյունագիծ էկրանով՝ 854×480 պիքսել թույլատրությամբ, 5Մպ հիմնական և 0.3Մպ դիմային ֆոտոխցիկներով: Այն համատեղելի է W-CDMA և GSM ցանցերի հետ:

HTC Desire 310 02

Սարքն աշխատում է Android 4.2.2 ՕՀ-ով: Չափսերն են՝ 131,44 x 68,03 x 11,25 մմ, քաշը՝ 140գ, մարտկոցի հզորությունը՝ 2000մԱ/Ժ: Թե որքան կարժենա Desire 310-ն, առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ htc.com