Վերջապես թողարկվել է Facebook Messenger-ի Windows Phone տարբերակը

Վերջապես թողարկվել է Facebook Messenger-ի Windows Phone տարբերակը

facebook messengerFacebook սոցցանցը վերջապես թողարկեց երկար սպասված Messenger հավելվածը Windows Phone ՕՀ-ի համար: Այս մասին հաղորդում է WP-ի պաշտոնական բլոգը:

Հավելվածն անվճար է, հասանելի է 31 լեզուներով: Այն կարելի է ներբեռնել Windows Phone Store հավելվածների օնլայն խանութից: Facebook Messenger-ը հնարավորություն է տալիս ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարներ սոցցանցի ընկերներին:

Նշենք, որ Windows Phone ՕՀ-ի համար Facebook Messenger-ը հայտնվեց 2 տարի ուշ, քան Android և iOS ՕՀ-ների համար տարբերակը: Բացի դրանից, Messenger-ի WP տարբերակը հագեցած չէ բոլոր այն ֆունկցիաներով, որոնք հասանելի են նոր Android և iOS տարբերակներին: Օրինակ բացակայում է ձայնային հաղորդագրություններ ուղարկելու ֆունկցիան:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր